ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի –Sputnik. RT–ի և Sputnik–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել, որում նրա հինգ տարեկան դուստր Մարյաշան շուտասելուկներ է ասում տարբեր լեզուներով։
«Մարյաշան որոշել է արտիստ դառնալ և շուտասելուկներ է սովորում ձեռքի տակ ընկած բոլոր լեզուներով :) #հինգ տարեկան», – տեսանյութին կից գրել է Սիմոնյանը։
Բաժանորդները գովել են երեխային ուշիմության և ֆենոմենալ հիշողության համար։ «Ապրես», «Կեցցես։ Հաջողություն քեզ, փոքրիկ», «Ապրի աղջիկը»,– գրել են նրանք։
RT–ի գլխավոր խմբագիրն ավելի վաղ Instagram–ում տեսանյութ էր հրապարակել, որում նրա երեխաները հայերեն էին խոսում։