Արցախի ու Ադրբեջանի շփման գոտում կրակոցներն ավելացել են. ՊՆ

Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Մայիսի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 180 անգամ: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարություն։

«Այդ ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3300 կրակոց»,– նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ անցած շաբաթ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդն արձակել էր մոտ 3000 կրակոց։

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: