Ամենահարուստ հայերից մեկի դուստրն ասել է` ինչպես կարելի է արագ նիհարել. լուսանկար

Սամվել Կարապետյանի դուստրն արևոտ Իտալիայում Detox–ի երկու ամսվա կուրս է անցնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Ռուսաստանաբնակ հայ միլիարդատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի դուստրը` Տաթևիկ Կարապետյանը, պատմել է, թե ինչպես կարելի է 12 օրում ազատվել 4.5 կիլոգրամ քաշից։

«Detox, 12–րդ օր, օրական 600 կկալ սնունդ, -4.5 կգ, 160 կմ քայլք, 100 կմ հեծանիվ, մի տոննա հաճոյախոսություն որդուց և ջերմ գրկախառնություններ դստեր հետ։ Միայն թե ևս 2 օր հաջողվի ողջ մնալ», – Instagram–ում հրապարակած լուսանկարին կից գրել է նա։

Տաթևիկի բաժանորդները գրառմանն ի պատասխան բազմաթիվ ճշգրտումներ են արել, որոնց Կարապետյանը չի զլացել պատասխանել։

Երիտասարդ կինը հաջորդ գրառման մեջ խորհուրդ է տվել կարդալ Գալուստ Գյուլբենկյանի կենսագրությունը` Mr Five Per Cent: The many lives of Calouste Gulbenkian, the world"s richest man, այցելել Ֆլորենցիայի Enoteca Pinchiorri ռեստորանը և դիտել «Թավշյա բենզասղոցը» ֆիլմը։

Ի դեպ, Տաթև Կարապետյանը հանգստանում է Իտալիայում և այնտեղից հիասքանչ լուսանկարներ հրապարակում` նորովի ներկայացնելով իտալական հին քաղաքները։