Երևանի փողոցներից մեկի որոշ հատվածը միակողմանի կդառնա

Փոփոխությունը կատարվում է խցանումներից խուսափելու նպատակով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. 2019 թվականի մայիսի 11-ից Երևան քաղաքի Սունդուկյան փողոցի Փափազյան և Վաղարշյան փողոցների հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Փոփոխության արդյունքում Սունդուկյան փողոցի նշված հատվածում երթևեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ Վաղարշյան փողոցի ուղղությամբ:

Փոփոխությունը կատարվում է տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով։