Թունիսի ափերի մոտ մի քանի տասնյակ միգրանտներ են խեղդվել

ԶԼՄ–ները խոստանում են ավելի ուշ ներկայացնել դեպքի մանրամասները։ Պաշտոնական տվյալ առայժմ չկա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Միջերկրական ծովում` Թունիսի ափերի մոտ, նավի խորտակման հետևանքով մոտ 70 աֆրիկացի անօրինական միգրանտներ են խեղդվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Դեպքը տեղի է ունեցել այսօր Թունիսի Սֆաքս քաղաքի ծովափից մոտ 40 մղոն հեռավորության վրա։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ ևս 16–ը փրկվել են։

ԶԼՄ–ները խոստանում են ավելի ուշ ներկայացնել դեպքի մանրամասները։