Սոցապնախարարությունում կադրային քաղաքականությունը վարում–հնձում է մեկը. «Հրապարակ»

Հիմա նա յուրայիններին է տեղավորում առանցքային պաշտոններում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Տեղեկություններ կան, որ Սոցապնախարարությունում կադրային քաղաքականությունն իր ձեռքն է վերցրել Զարեհ Սարգսյանը՝ պատգամավոր Հայկ Սարգսյանի և Փաշինյանի խորհրդական Նաիրի Սարգսյանի հայրը։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

92 քրեական գործ`սոցապ ոլորտում չարաշահումների համար. պատճառվել է 627.331.980 ՀՀ դրամի վնաս

«Զարեհ Սարգսյանը դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ երկար տարիներ աշխատել է այդ համակարգում. 1996-ին զբաղեցրել է սոցիալական ապահովության նախարարությանն առընթեր կենսաթոշակային վարչության պետի պաշտոնը, բայց իրենից հետո բարի հիշողություններ չի թողել»,–գրում է թերթը։

Հիմա նա յուրայիններին է տեղավորում առանցքային պաշտոններում։ Սոցիալական ապահովության ծառայության նորանշանակ պետ, 32-ամյա Սուրեն Ղամբարյանը, որը հայտարարագրել է 7,5 միլիոն դրամ, 43 հազար ԱՄՆ դոլար և 20 հազար եվրո, Զարեհի որդիների ընկերն է։ Նա մինչ պետ նշանակվելն աշխատել է Պետական վերահսկողական ծառայությունում՝ այն ժամանակ, երբ Հայկ Սարգսյանը զբաղեցնում էր ՊՎԾ պետի տեղակալի պաշտոնը: