Մելինե Դալուզյանը Լոնդոնի Օլիմպիադայի ժամանակ արգելված դեղամիջոցներ է օգտագործել. ՄՕԿ

Դոպինգ-ստուգումների պատասխանների հիման վրա Լոնդոնում կայացած Օլիմպիադայի ժամանակ Մելինե Դալուզյանի ցույց տված արդյունքները չեղարկվել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Հայաստանի բազմակի չեմպիոն Մելինե Դալուզյանը արգելված դեղորայք է օգտագործել 2012 թվականին Լոնդոնում կայացած Օլիմպիական խաղերի ժամանակ։

Միջազգային օլիմպիական կոմիտեի կայքը հայտնում է, որ 2007 և 2008 թվականների Եվրոպայի չեմպիոն, 2010 թվականի Եվրոպայի արծաթե մրցանակակիրը 2012 թվականին արդյունք ցույց չի տվել։

Դոպինգի կրկնակի ստուգումից հետո չեղյալ են հայտարարվել Դալուզյանի ու լատվիացի հեռացատկորդ Ինետա Ռադևիչի՝ Օլիմպիադայի ժամանակ ցույց տված արդյունքները։

Ավելի վաղ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) ժամանակավորապես հեռացրել էր հայ մարզուհի Մելինե Դալուզյանին և ևս չորս մարզիկների մրցումներին մասնակցելուց։

Դալուզյանը Հայաստանի բազմակի չեմպիոն է, 2007 և 2008 թվականների Եվրոպայի չեմպիոն, 2010 թվականի Եվրոպայի արծաթե մրցանակակիր է։ 2006 ու 2010 թվականներին աշխարհի առաջնություններում բրոնզե մրցանակակիր է։ Մեծ իրարանցում է  առաջացրել  նրա մասնակցությամբ ԼԳԲՏ համայնքի մասին ֆիլմը։