Մաքրուհիների վարակիչ պարը «Հաղթանակ» զբոսայգում. տեսանյութ

Սոցցանցերում մեծ տարածում է գտնում տեսանյութը, որտեղ մաքրուհիները միանում են Հաղթանակի օրվա միջոցառումների և անընդմեջ պարում։ Հաղթանակի և խաղաղության ուրախ տրամադրությունը դժվար է թաքցնել` անգամ աշխատանքի ժամին։
Sputnik

Երևանի «Հաղթանակ» զբոսայգում երեկ` մայիսի 9–ին, եռատոնի միջոցառումների ընթացքում իրենց ուրախությունը արտահայտեցին նաև «Սանիթեքի» աշխատակից մաքրուհիները, որոնք այդ պահին գործի բերումով էին գտնվում այնտեղ։

Ուրախ կանանց պարը անտարբեր չի թողել միջոցառման մասնակիցներին։ Նրանցից մեկն անգամ նկարահանել է պարն ու տեղադրել սոցցանցերում։ Օգտատերերը շատ են հավանել կանանց պարը, նրանք ուրախ մեկնաբանություններ են գրել, շատերը տեսանյութը տեղադրել են իրենց էջին։