Մալայան. «Հիվանդների մոտ տեսողության մասնակի կորուստ կա, բայց դա ժամանակավոր է»
© Sputnik
«Հիվանդների վիճակն այժմ լավ է, բարդություններն անցել են, տեսողության մասնակի կորուստ կա, բայց դա ժամանակավոր է»,- ասաց Մալայանը:
Ալեքսանդր Մալայանը նշել է, որ իրենք դեռ չգիտեն, թե ինչն էր հարուցիչը:
Ինչ վերաբերվում է Նատալի Ֆարմի տարածած հայտարարությանը, թե դեղը նախատեսված է եղել միայն կաթեցնելու համար և ոչ ներարկելու՝ Մալայանը պատասխանել է, որ իրենք ցանկություն չունեն խառնվելու Նատալի Ֆարմի և Առողջապահության նախարարության միջև վիճաբանությանն և փոխադարձ մեղադրանքներին:
Հիշեցնենք, որ երեկ` մայիսի 9–ին Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում 6 քաղաքացու «Նատալի ֆարմից» գնված դեղ էին ներարկել, ինչից հետո նրանց մոտ հետներարկային ինֆեկցիոն ախտահարում է եղել։ Հիվանդները մասամբ կորցրել էին տեսողությունը: