Եվգենյա Մեդվեդևան սեքսուալ տեսանյութ է հրապարակել

Գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան (հոր կողմից` Բաբասյան) սադրիչ տեսանյութ է հրապարակել, որը տարաբնույթ քննարկումների թեմա է դարձել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Գեղասահքի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Եվգենյա Մեդվեդևան Instagram սոցիալական ցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել։

«10 րոպեի ընթացքում 25 հազար դիտում», – այսպես է մեկնաբանել իր գրառումը գեղասահորդուհին։

Երկրպագուների մեծ մասը հիացել են ու բազում հաճոյախոսություններ գրել տեսանյութի տակ։

«Այն զգացողությունը, երբ Ժենյան Արիանա Գրանդեից լավն է», – գրել է օգտատեր _saaadgirll_ը։

«Սիրելիս, դու արժանի ես երկրպագուների միլիոնավոր բանակի։ Մեր սերն ու մեր սրտերը քեզ հետ են», – գրել է օգտատեր tanechka0331–ը։

«Ինձ թվում է` ես դրախտում եմ». Եվգենյա Մեդվեդևան շփվել է Instagram–ի երկրպագուների հետ

Բայց ոչ բոլորն են հավանել տեսանյութը, ոմանք Մեդվեդևային քննադատել են չափազանց սեքսուալ լինելու համար։

«Շատ վուլգար է։ Շատ ափսոս, որ այսպիսին ես դարձել», – գրել է օգտատեր lard50–ը։

Նշենք, որ Ժենյանի նոր կերպարը, որով նա ելույթ ունեցավ Հարավային Կորեայում Ice Fantasia 2019–ի ժամանակ, երկրպագուների մոտ հույզերի տեղատարափ էր առաջացրել։ Այնտեղ նա իր համարը ներկայացրել էր ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի 7 Rings երգի տակ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գեղասահորդուհին կատարելու էր իր նոր կարճ ծրագիրը Muse խմբի Exogenesis: Symphony, Part 3 երգի ուղեկցությամբ, իսկ ազատ ծրագիրը` «Գեյշայի հուշերը» սաունդթրեքի տակ։