Ծեծկռտուք և դանակահարություն Արարատի մարզում. 2 անչափահաս վնասվածքներ են ստացել

Դանակահարված տղաներից ավագը սովորում է Մասիս գյուղի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում, իսկ կրտսերը՝ Արտաշատի պետական քոլեջում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Արարատի մարզում ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել անչափահասների միջև։

Երկրաշարժ` Սյունիքում. էպիկենտրոնում ուժգնությունը կազմել է 3 բալ

Մեր տեղեկություններով՝ գիշերը Արտաշատի հիվանդանոց են տեղափոխվել 17 և 16-ամյա տղաներ՝ երկուսն էլ դանակահարված վիճակում: Նրանցից կրտսերի վնասվածքները եղել են կրծքավանդակին ու որովայնին: Բժիշկները վիրահատական միջամտությամբ փրկել են տղաների կյանքը:

Նախնական վարկածով՝ Արարատի մարզի գյուղերից մեկում մի խումբ երիտասարդներ վիճել են, որի ժամանակ էլ մասնակիցներից մեկը դանակահարել է նրանց:

Դանակահարված տղաներից ավագը սովորում է Մասիս գյուղի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում, իսկ կրտսերը՝ Արտաշատի պետական քոլեջում:

Տղաներին դանակահարած կասկածյալը, ըստ նախնական վարկածի, նրանց համագյուղացին է։ Երեքն էլ Բուրաստան համայնքի բնակիչներ են։