Աննա Հակոբյանն այցելել է Ուռուցքաբանականում բուժում ստացող մանուկներին

Նա զրուցել է այդ պահին բուժում ստացող երեխաների, նրանց ծնողների և բուժող բժիշկների հետ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Աննա Հակոբյանն այցելել է Մանկական արյունաբանության և ուռուցքաբանության կլինիկայում բուժում ստացող մանուկներին։ Այս մասին տեղեկացնում է Աննա Հակոբյանի գրասենյակը։

Մեր զինվորի հետ. Աննա Հակոբյանն այցելել է որդուն

«Աննա Հակոբյանը, ով «City of smile. ժպիտների քաղաք» և «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահն է, մայիսի 10-ին այցելել է Մանկական արյունաբանության և ուռուցքաբանության կլինիկա: Կլինիկայի տնօրեն Սամվել Դանիելյանի և մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը շրջել է կենտրոնում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հակոբյանը զրուցել այդ պահին բուժում ստացող երեխաների, նրանց ծնողների և բուժող բժիշկների հետ:

Նշենք, որ Հայաստանում հիմա գործում է մանկական արյունաբանության և ուռուցքաբանության մեկ միասնական կլինիկա։ ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական ուռուցքաբանական-արյունաբական ու պրոֆեսոր Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մանկական արյունաբանական ծառայությունների միավորման արդյունքում ստեղծվում է Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնը, որ տեղակայված կլինի Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում: