Google-ը 53 անսեռ էմոջի կավելացնի Android Q-ում. լուսանկարներ

Android-ի նոր տարբերակում կհայտնվեն միաժամանակ երկու սեռ հիշեցնող էմոջիներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Google-ը որոշել է Android Q-ի մեջ 53 անսեռ էմոջի ավելացնել։ Արդեն այս շաբաթ նոր էմոջիները փորձնական տարբերակով կհայտնվեն Pixel սմարթֆոններում, իսկ Android Q-ով աշխատող մյուս սմարթֆոնները դրանք կստանան մինչև այս տարվա վերջ։ Այս մասին հայտնում է Fast Company-ն։

Google-ը 53 անսեռ էմոջի կավելացնի Android Q-ում. լուսանկարներ

Էմոջիները երկու տարբեր սեռի հերոսների խառնուրդներ են՝ մազերի միջին երկարությամբ և անդրոգեն հագուստով։ Դրանցով պատկերել են նույնիսկ մտացածին հերոսների՝ վամպիրի, ջրահարսի և զոմբիի։

Google-ը 53 անսեռ էմոջի կավելացնի Android Q-ում. լուսանկարներ

Սկզբնական շրջանում էմոջիները գուցե այլ տեսք ունենան Android 10-ով չզինված սմարթֆոններում, քանի որ սա Google–ի բացառիկ նախագիծն է ։

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ գոյություն ունեցող 3000 էմոջիները ստեղծվել են 1999 թվականին և ի սկզբանե եղել են ընդամենը 176-ը։