Ունենք ներուժ, որը չենք օգտագործում. ԿԳ նախարարը` ռազմաարդյունաբերության մասին

Հայաստանում մի հարթակ է ստեղծվում, որտեղ հավաքվելու են ռազմաարդյունաբերության զարգացմանն ուղղված գաղափարները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կարծում է, որ ռազմաարդյունաբերության զարգացման համար այս պահին կա որոշակի ներուժ, որը չի օգտագործվում։ Նախարարն այս մասին ասաց այսօր լրագրողների հետ զրույցում։

«Մենք հիմա հարթակ ենք ստեղծում, որտեղ ռազմաարդյունաբերության զարգացմանն ուղղված գաղափարները կհավաքվեն։ Մեր նախարարությունը սպասարկելու է այդ ոլորտում առկա պատվերները»,–ասաց նա։

Նախարարի խոսքով` լրացուցիչ հնարավորություններ ստեղծելու միջոցով` գիտությանը, բուհերին պետք է հնարավորություն տալ ավելի մեծ մասնակցություն ունենալ ռազմաարդյունաբերության զարգացմանը։

Ըստ նրա` բանակում որակական փոփոխություններ են տեղի ունենում։ Որպես օրինակ` նախարարը նշեց գիտական վաշտի ստեղծումը` հավելելով, որ այսօր աշխատում են այդ վաշտն ավելի ուժեղացնելու ուղղությամբ։