Սարգիս Ադամյանը կտեղափոխվի «Հոֆենհա՞յմ». ակումբները հետաքրքրված են նրա տրանսֆերով

«Հոֆենհայմին» տպավորել է Ադամյանի խաղային կտրուկ աճը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Հայաստանի հավաքականի ու «Յան Ռեգենսբուրգի» հարձակվող Սարգիս Ադամյանը կարող է կարիերան շարունակել «Հոֆենհայմում»:

«Ալաշկերտը»՝ գավաթակիր. մադամ Ֆորտունան ժպտաց Խաշմանյանին և շեղ նայեց Արթուր Պետրոսյանին

Այս մասին տեղեկանում ենք armfootball.com կայքից։

«Բունդեսլիգան ներկայացնող թիմը 25-ամյա ֆուտբոլիստին դիտարկում է որպես թիմի առաջատարներից մեկին` Կերեմ Դեմիրբային փոխարինող: Վերջինս մոտ է 28 միլիոն եվրոյի դիմաց Լևերկուզենի «Բայեր» տեղափոխվելուն: «Հոֆենհայմին» տպավորել է Ադամյանի խաղային կտրուկ աճը: Նա երկու տարի առաջ Գերմանիայի չորրորդ դիվիզիոնում էր խաղում, իսկ Երկրորդ Բունդեսլիգայի արդեն ընթացիկ առաջնության 31 խաղում 13 գոլ է խփել ու 9 գոլային փոխանցում կատարել»,–գրում է կայքը։

Նշվում է, որ Ադամյանի ծառայություններով հետաքրքրված են Բունդեսլիգան ներկայացնող այլ ակումբներ, ինչպես նաև ռուսական թիմեր: