ՌԱԴԻՈ

Սուրենյանց. «Փաշինյանի ասուլիսի քաղաքական օրակարգում բովանդակային առումով նորություն չկար»

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի կարծիքով` վարչապետի ավելի քան հինգ ժամ տևած ասուլիսում, ըստ էության, հնչել են նույն այն գնահատականները, որոնք հնչել են անցած 12 ամիսներին։
Sputnik
Սուրենյանց. «Փաշինյանի ասուլիսի քաղաքական օրակարգում բովանդակային առումով նորություն չկար»

«Ընդհանուր առմամբ, ասուլիսի քաղաքական օրակարգում բովանդակային առումով նորություն չկար»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը, արձանագրում է քաղաքագետը։

Սուրենյանցի խոսքով`ասուլիսը վարչապետ Փաշինյանի «լայվերի», հարցազրույցների, ֆեյսբուքյան գրառումների յուրօրինակ հանրագումարն էր։ Քաղաքագետին դուր չի եկել ասուլիսի ժամանակ սուպերվարչապետական համակարգի վերաբերյալ վարչապետի գնահատականները։

«Այնպիսի տպավորություն էր, որ երկրում ժողովրդավարական գործընթացների անշրջելիությունը վարչապետը պայմանավորում է ոչ թե ինստիտուցիոնալ բարեփոխումներով, ինստիտուցիոնալ ժողովրդավարությամբ, այլ իր անձով, ինչը, կարծում եմ, այնքան էլ համարժեք գնահատական չէ»,-ասում է Սուրեն Սուրենյանցը։

Ըստ նրա, խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրներում այնպիսի կառույցները, ինչպիսիք են ԱԱԾ-ն, ոստիկանությունն ու ՊԵԿ-ը, չեն կարող լինել խորհրդարանի վերահսկողությունից դուրս։