Նախաքննություն է ընթանում. Վանեցյանը` ԱԱԾ–ից անհետացած փաստաթղթերի մասին

ԱԱԾ տնօրենն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Նախորդ իշխանությունները հեռանալուց առաջ Ազգային անվտանգության ծառայությունից փաստաթղթեր ոչնչացնելու հետ կապված ծառայողական քննություն է ընթանում։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

Արթուր Վանեցյանն ասաց, թե որ դեպքում է պատրաստ պատասխան տալ օրենքի և հասարակության առաջ

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նախորդ իշխանությունների հեռանալուց առաջ Ազգային անվտանգության ծառայությունից փաստաթղթեր են ոչնչացվել։

«Այդ հարցի շուրջ ես որևէ պատասխան տալ չեմ կարող: Վարչապետը հայտարարել է, թե երբ է դա եղել»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ասել է, որ անհետացած փաստաթղթերը հիմնականում վերաբերել են մարտի 1-ին և ընդգրկել փաստերի ու անձանց լայն շրջանակ։ Այդ փաստաթղթերն անհետացել են մեկ տարի առաջ։