ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, այսօր այցելել է իրենց որդուն` Աշոտին, որը ծառայության մեջ է։
Աննա Հակոբյանը Facebook–ի իր էջում լուսանկար է հրապարակել ու գրառում կատարել։
«Մեր զինվորի հետ»,–գրել է նա։
Հիշեցնենք, որ Աշոտ Փաշինյանը ծառայության է մեկնել 2018–ի ամռանը։ Նա դիմում էր ներկայացրել՝ ծառայությունն Արցախում անցկացնելու համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ Արցախում է` Շուշիի ազատագրման 27–րդ տարեդարձի միջոցառումներին մասնակցելու։