ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» ՄԳՏ–ի ու RT–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը պատմել է իր ազգականների մասին, որոնք Մեծ Հայրենականի տարիներին պաշտպանել են հայրենիքը։
Սիմոնյանը նաև «Անմահ գնդի» Ադլերում կայացած ակցիայի տեսանյութ է հրապարակել։ Տեսանյութում երևում է Մարգարիտայի պապի` Ստալինգրադում վնասվածք ստացած Մարգարյան Ադամի լուսանկարը։
«Առանձնահատուկ շեշտեմ` ոչ ոք իմ ընտանիքի ոչ մի անդամին չեն խնդրել ու ստիպել մասնակցել Անմահ գնդի քայլերթին», – ընդգծել է լրագրողը գրառման մեջ։
Սիմոնյանը նաև երեք լուսանկար է հրապարակել ու ներկայացրել է Մեծ Հայրենականին անմիջապես մասնակցած իր վեց ազգականների ճակատագրերը։
«Մարգարյան Ադամ, մորս հայրը, վնասվածք է ստացել Ստալինգրադում։
Նրա եղբայրը` Մարգարյան Արամ, տանկիստ, Կուրսկի ու Պրոխորովկայի ճակատամարտերի մասնակից։
Գեղեցիկ Դեմիրճյան, մորս մայրը, 14 տարեկանում մասնակցել է Ստախանովյան շարժմանը, ծխախոտ է մատակարարել ռազմաճակատ։
Սիմոնյան Սարգիս, հորս հայրը, մոր ու քրոջ հետ պարտիզան է եղել Ղրիմում։
Սիմոնյան Ռայա, պապիս կրտսեր քույրը, պարտիզան էր, 11 տարեկանում վնասվածք է ստացել Ղրիմի անտառներում։
Ալոև Գրիգորի, տատիս հայրը, վնասվածք է ստացել Սապուն Գորայի մոտ։
Ծնկի եմ գալիս։ Հպարտանում ու հիշում եմ», – գրել է գլխավոր խմբագիրը։
Սակայն հրապարակումից չի հասկացվում` որ լուսանկարում ով է պատկերված, քանի որ Սիմոնյանը դրանք առանձին չի մեկնաբանել։