Իսպանիայի Սորիա քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Հայոց ցեղասպանությունը ճանաչել է Իսպանիայի 5 մարզ և 35 քաղաք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Սորիայի քաղաքապետարանն այսօր պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։

Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրին Իսպանիայի Արարատ հայկական միությունից։ Քաղաքային նիստի բոլոր 4 կուսակցությունները միաձայն ընդունեցին Արարատ Հայկական միության ներկայացրած միջնորդագիրը։

Պորտուգալիայի խորհրդարանը ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև

Միջնորդագիրը կարդաց քաղաքապետ Կառլոս Մարտինես Մինգեսը՝ հայտարարելով, որ Սորիան պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և հորդորում Կաստիյա ի Լեոնի, Իսպանիայի և Թուրքիայի կառավարություններին հետևել իրենց օրինակին, ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դատապարտել դրա իրականացնողներին։

Նշենք, որ Սորիան դարձավ Իսպանիայի 35-րդ քաղաքը, որը պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։ Նշենք նաև, որ Սորիան շրջկենտրոն է, ըստ այդմ, այդ 35 քաղաքներից 8-ը շրջկենտրոններ են։

Հայոց ցեղասպանությունը ճանաչել է Իսպանիայի 5 մարզ։