ՀՀ նախագահն ասաց` ինչու Մայիսի 9–ը Արցախում չի անցկացնում

Նախագահի խոսքով` ինքն Արցախ բավական հաճախ է գնում։
Sputnik

 

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Եթե Արցախ գնայի, կասեիք` ինչու Մայիսի 9–ին Երևանում չեք լինում։ Նման կերպ արձագանքեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է արդեն երկրորդ տարին Մայիսի 9–ն անընդմեջ Երևանում անցկացնում։

ՀՀ նախագահն ասաց` ինչու Մայիսի 9–ը Արցախում չի անցկացնում

«Ես Արցախ շատ հաճախ եմ գնում, բայց Մայիսի 9–ին էլ Երևանում եմ լինում։ Արցախ գնայի` կասեիք` ինչո՞ւ Երևանում չեք։ Անհասկանալի է հարցը»,–ասաց նախագահը։

Նշենք, որ այս պահին Անմահ գունդը երթով քայլում է Երևանի կենտրոնական փողոցներով։ Երթին է միացել ՀՀ նախագահը, ում ձեռքին լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի լուսանկարն է։ Նախագահի խոսքով` Վարդանյանն իր երկար տարիների շատ լավ բարեկամ էր, իսկ ժամանակին նաև իր խորհրդականն է եղել։