Պատերազմում կորցրել էր աչքը, բայց ոչ անցյալի հիշողությունը. արցախցի Ստեփանիչի մասին

Sputnik Արմենիայի սյունակագիր Դմիտրի Պիսարենկան հիշում է, թե ինչպես է արցախցի մարտիկ Ստեփան Սարգսյանի հետ ծանոթությունը հետագայում վերածվել ամուր ընկերության։
Sputnik

Նրա` առաջին հայացքից աչքի ընկնող դեմքի տարօրինակությունը վիրավորվելու հետևանք էր։ Մայիսի 9–ին նա մասնակցել է ազատագրված Շուշիում տեղանքը «սանրելու» աշխատանքներին։ Նրանց խումբը մտել է սեփական տան բակ, և այդ պահին երկրորդ հարկի պատուհանից կրակել է թշնամու գնդացիրը։ Գնդակը հանել է Ստյոպայի աչքը և փշրել քունքոսկրը։

– Երբ ես ընկա, դեմքիս այդ հատվածն այրեց մեր նռնականետի շիթը։ Մերոնք թրմփացին ձեռքի հակատանկային նռնականետից և բոլոր հրանոթներից։ Մի քանի օր պառկեցի կոմայի մեջ։ Արթնացա` ոչինչ չեմ տեսնում։ Ինչ–որ մեկը ձեռքս բռնեց, զգում եմ` Սուսաննան է` կինս։ Ասում է` Ստյոպա, մենք Երևանում ենք` հիվանդանոցում, – պատմեց նա ծանոթության առաջին օրը։

Ինչո՞ւ էր մայիսի 9-ին Արցախի առաջնագծում օրացույցի կարմիրը սև դառնում. ակն ընդ ական...

Առաջինը բանը, որ նա հարցրել է` որտե՞ղ են երեխաները։ Նրանց երկու աղջիկներն այդ ժամանակ փոքր են եղել։ Կինը հանգստացրել է, որ նրանց ուղարկել է Ստյոպայի ծնողների մոտ` Պյատիգորսկ։

– Տեսնո՞ւմ ես, ամեն ինչ հաշվի է առել։ Նման վիճակում չի կարելի նյարդայնանալ։ Ծնողներս անհանգստանում են ինձ համար, բայց երբ թոռներն իրենց մոտ են, ավելի հեշտ են տանում։ Դրական զգացմունքներ։ Դա, ընկերս, շատ կարևոր է, երբ սկսում ես վերակենդանանալ։ Ահա թե ինչ խելոք է իմ Սուսաննան, – հպարտությամբ շեշտեց է նա։

Ստյոպան` բնիկ բաքվեցին Արմենիքենդից, մեծ սիրով տեղափոխվել էր Արցախ պատերազմից երկու տարի առաջ։ Նա Սուսաննային նկատել էր դեռ այն ժամանակ, երբ աղջիկը դպրոցական էր  և արձակուրդներին եկել էր Բաքու` ազգականների մոտ։ Ստյոպան ապրելիս է եղել հարևանությամբ։ Բարեկազմ, շիկակարմիր ղարաբաղցի աղջիկը` խիստ դեմքով և ծիծաղելի պեպեններով, ամեն հանդիպելիս ստիպել է, որ Ստյոպայի սիրտն ավելի արագ բաբախի։ Աղջիկը նույնպես անտարբեր չի եղել Ստյոպայի նկատմամբ։ Ստյոպան այդ սերնդի տիպիկ ներկայացուցիչ չէր։ Նա սիրել է կարդալ։ Այդ ամենը հիացրել է Սուսաննային, որը պատրաստվելիս է եղել ինստիտուտ ընդունվել։ Բոլոր կանոններով հարսանիք են արել, և երիտասարդներին ուղարկել ապրելու Ստեփանակերտում։ Այստեղ նա զբաղվել է կարի արտադրությամբ։ Սարքավորել է արտադրամասը։ Իսկ հետո սկսվել է պատերազմը... Բոլորը գնացել են։ Նա էլ է գնացել։ Չգնալն ամոթ էր։

Մարդիկ տոնում էին, հրամանատարները` փորձում զգոն մնալ. 3 անքուն օր ու ազատագրված Շուշի

– Մի անգամ զենք տեղափոխելիս բռնվեցինք։ Օյ, Դիմա, ինչպես էին մեզ ծեծում։ Այնպես էին ծեծում… Բայց, փառք Աստծո, մի քանի օր հետո մեզ փոխանակեցին գերի ընկած զինվորներով։ Հետո մենք Լաչինի շրջանում էլեկտրալարեր ենք պայթեցրել։ Տրոտիլը մեր վրա էինք քարշ տալիս։ Այնտեղ նույնպես զինվորականները նկատեցին. ինչքան ուժ ունեինք՝ փախանք։ Վախն այնպիսի բան է, որ ստիպում է վազել։ Իսկ հետո, երբ զորքերը գնացին, ավելի հեշտ էր։ Բայց վնասվածքս ընդհանրապես տեղին չէր։ Հիմա, տեսնում ես, աչքս ապակյա է, – պատմում է Ստյոպան։

Նա ակնակապիճից հանեց մուլյաժը և սկսեց թաշկինակով մաքրել արցունքները։

– Պրոթեզը երկար կրել չի կարելի է։ Պետք է վիրահատության գնամ։ Ահա այստեղ ձեռք տուր։

Ստյոպան իմ կողմը շրջեց քունքը` դուրս եկած աչքի մոտ։ Ես չհամարձակվեցի ձեռք տալ։

– Ձեռք տուր, մի՛ վախեցիր։ Ինձ մոտ այնտեղ դատարկություն է։ Միայն փափուկ հյուսվածք է։ Ժամանակի հետ օրգանիզմը հարմարվում է նոր իրողություններին, տիտանից կամ պլաստմասայից բան են դնելու։

Դռան հետևից ոտնաձայներ լսվեցին։ Պահեստի դուռը բացվեց։ Անծանոթը ինձ համար քիչ հասկանալի Ղարաբաղի բարբառով արագ–արագ ինչ–որ բան ասաց Ստյոպային։

– Անունն ի՞նչ է, – ռուսերենով հարցրեց Ստյոպան։

– Չեմ հիշում, բայց նա քեզ ու քո ծնողներին լավ է հիշում։

Երկարակեցության գաղտնիքը բացահայտել է Մեծ Հայրենականի 101–ամյա վետերանը

Անծանոթը հեռացավ, իսկ Ստյոպան  ընկավ մտքերի մեջ։ Հետո սկսեց մեծ տոպրակի մեջ դնել թխվածքաբլիթ, սիգարետ, թեյ, սուրճ, հաց...

– Մեր վարորդներից է, – բացատրեց Ստյոպան։ – Ասաց, որ Շուշիի բանտում մի բաքվեցի ռազմագերի կա, մեր բակից է։ Գնամ, տեսնեմ համերկրացուս...

Ես պառկեցի քնելու։ Առավոտյան թեյի սեղանի շուրջ Ստյոպան պատմեց տեսակցության մասին։

– Նա ինձ իսկույն ճանաչեց։ Քեռի Ստյոպա անվանեց։ Ես նրան երկար ժամանակ չէի կարողանում հիշել։ Հետո հասկացա, թե ինչու։ Ես երբ հեռանում էի Բաքվից, նա բոլորովին երեխա էր։ Նրա ծնողները մեր հարևաններն էին։ Վերջին նորությունները պատմեց մեր բակից։ Մեր բակը շատ համերաշխ էր։ Միասին նշում էինք թե՛ ուրախությունը, թե՛ տխրությունը։ Ասաց, որ Տոֆիկը մահացել է։ Լավ մարդ էր։ Մեր հարևանն էր հինգերորդ հարկից։ Հողը թեթև լինի վրան։

Ստյոպան թեյի երկու բաժակների մեջ 100 գրամ օղի լցրեց և մենք, առանց բաժակներն իրար զարկելու, խմեցինք։