Դեպք Երևանում. ալկոհոլի ազդեցության տակ գտնվող քաղաքացին ցանկացել է վնասել իրեն

Ոստիկանության աշխատակիցները քաղաքացուն տեղափոխել են ոստիկանության բաժին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. «Մայիսի 8-ին, ժամը 22:23-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Վաղարշյան փողոցում գտնվող Շիրվանզադեի դպրոցի և «Յունիբանկի» մոտակայքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել, ինքնազգացողությունը վատացել է. անհրաժեշտ է օգնություն։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ազգային ժողովի 46–ամյա աշխատակցուհուն կախված են գտել իր բնակարանում

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը»,–նշված է ԱԻՆ–ի հաղորդագրության մեջ։

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: Ոստիկանության աշխատակիցները Ա.Մ.-ին տեղափոխել են ոստիկանության Արաբկիրի բաժին: