Ծննդյանդ 100-ամյակը միասին կնշենք. նախագահն այցելել է պատերազմի 99-ամյա վետերանին

Արմեն Սարգսյանը պատերազմի վետերանին է այցելել շնորհավորելու ոչ միայն Հաղթանակի ու խաղաղության տոնի, այլև նրա ծննդյան օրվա առթիվ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է Հայրենական պատերազմի վետերան Միկիտ Ամիրյանի տանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

Պարում են բոլորը. Արցախում Փաշինյանը միացավ շուրջպարին. տեսանյութ

«Նախագահը պատերազմի վետերանին է այցելել շնորհավորելու ոչ միայն Հաղթանակի ու խաղաղության տոնի, այլև նրա ծննդյան օրվա առթիվ: Միկիտ պապիկն այսօր դարձել է 99 տարեկան, և նրա համար իր հարազատների շնորհավորանքների կողքին առանձնահատուկ են եղել Հանրապետության նախագահի այցն ու բարեմաղթանքները»,–նշված է նախագահականի հաղորդագրության մեջ:

99-ամյա վետերանն իր մարտական ուղին սկսել է Կովկասից, մարտնչել Ուկրաինայում, Լեհաստանում, մասնակցել Պրահայի, Բեռլինի ազատագրմանը:

Եվս մեկ անգամ շնորհավորելով և շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել և խոստացել, որ հաջորդ տարի միասին նշելու են Միկիտ Ամիրյանի ծննդյան մեկդարյա հոբելյանը: