Պարում են բոլորը. Արցախում Փաշինյանը միացավ շուրջպարին. տեսանյութ

Գագիկ Գինոսյանի «Կարին» համույթի պարը տեսնելով` վարչապետը չդիմացավ և սկսեց պարել նրանց հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի– Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախում շուրջպար պարողներին է միացել։ Նա Շուշիում է` քաղաքի ազատագրման 27–րդ տարեդարձի առիթով։ Տոնական միջոցառումների ժամանակ Շուշիում շրջայցի ժամանակ էլ` վարչապետը տեսել է Գագիկ Գինոսյանի «Կարին» համույթի պարողներին ու միանալով նրանց` սկսել է պարել։