Զինյալները Սիրիայում գնդակոծել են ռուսական Հմեյմիմ ավիակայանը

Ռուսական կողմը և Սիրիայի զորքերը վերացրել են Հմեյմիմ ավիակայանը գնդակոծած բոլոր զինյալներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Զինյալները գրոհել են Սիրիայի Հմեյմիմ ավիակայանը` նրա ուղղությամբ 12 ռեակտիվ արկ բաց թողնելով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Սիրիայում թշնամի կողմերին հաշտեցնող ռուսական կենտրոնի ղեկավար գեներալ–մայոր Վիկտոր Կուպչիշինին։

«Իրականում». Իրան-ԱՄՆ հակամարտությունը շատ ավելի պայթյունավտանգ փուլ է մտել

Գնդակոծման փորձն արվել է իդլիբյան դեէսկալացիայի գոտուց։ Արկը բաց են թողել մի շարք երկրներում արգելված` «Կատիբա Արդ էլ Բաբ» և «Կատիբա Ջեբել Բուտմա» ահաբեկչական խմբավորումների զինյալները։

ՌԴ ՊՆ տվյալներով, ՀՕՊ համակարգը խոցել է բոլոր ռեակտիվ արկերը։ Տուժածներ և ավերումներ չկան։

Կուպչիշինը հայտնել է, որ ռուսական կողմը և Սիրիայի զորքերը ոչնչացրել են Հմեյմիմ ավիակայանը գնդակոծած բոլոր զինյալներին։

Ռուսական ավիակայանի վրա իրականացրած հարձակման մասին հայտնել են մայիսի 8-ի առավոտյան։ Նշվում էր, որ ջիհադականները հարձակման համար ԱԹՍ–ներ են կիրառել։