Ընտանեկան բռնության ու թրաֆիքինգի ենթարկվածները օգնություն կստանան. վարչապետ

Նիկոլ Փաշինյանը խոսել է սոցիալական ոլորտում կառավարության իրականացրած քայլերից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը բարձրացվել է և 50 000-ի փոխարեն դարձել 150 000 դրամ։ Այս մասին այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով սոցիալական ոլորտում իրականացված բարեփոխումներին։

Ո՞ր ոլորտի աշխատակիցների աշխատավարձերն են բարձրացել և ի՞նչ է խոստանում Փաշինյանը

«Կառավարության որոշմամբ` 2020թ–ից սկսած 150 000 դրամ նյութական աջակցություն կստանա նաև ընտանեկան բռնության ենթարկված քաղաքացիները։ Թրաֆիքինգի ենթարկված անչափահասները կստանան 250 000 դրամ միանվագ աջակցություն»,– ասաց Փաշինյանը։։

Վարչապետը հիշեցրեց, որ բանկերին հնարավորություն է տրվել ներել ժամկետանց վարկերի տույժ–տուգանքները։ Մինչ օրս ներվել է շուրջ 20 000 վարկառուի 11.5 մլրդ դրամի չափով տույժ–տուգանքներ։ 125 000 վարկառուների վարկային պատմություն է մաքրվել։ 303 բռնադատված անձանց 1.3 մլրդ վարկերը ներվել են ամբողջությամբ։