Ի՜նչ համովն է. ծիծաղելի քոթոթը կրկնօրինակում է աքաղաղի կանչը. տեսանյութ

Եթե երբեք չեք տեսել` ինչպես է շան քոթոթը փորձում կրկնօրինակել աքաղաղի կանչը, ապա շատ բան եք կորցրել։
Sputnik

Instagram սոցիալական կայքում woofwooftv օգտատիրոջ տարածած տեսանյութում երևում է` ինչպես է սպիտակ քոթոթը թասի մոտ նստած շուրջը նայում։ Հենց աքաղաղը սկսում է կանչել, նա արձագանքի պես փորձում է նույն ձայնը հանել։

Տեսանյութը կես միլիոնին մոտ դիտում է հավաքել։ Ոչ ոք չի կարող անտարբել մնալ այս քոթոթի նկատմամբ։

«Ինչ համովն է. իսկապես ծուղրուղու է կանչում», –  գրել է irinakhlop–ը։

Մանրամասները դիտեք տեսանյութում։