ՌԱԴԻՈ

Թորոսյան․ «Ամրագոտու համար տուգանքը պետք է այնքան բարձր լինի, որ խուսափեն խախտումից»

ՀՀ առողջապահության նախարարը համարում է, որ ամրագոտին չկապելու համար սահմանված տուգանքը շատ քիչ է։ Նա այդ մասին խոսել է Sputnik Արմենիայի եթերում։
Sputnik
Թորոսյան․ «Ամրագոտու համար տուգանքը պետք է այնքան բարձր լինի, որ խուսափեն խախտումից»

Թորոսյանի խոսքով` մի շատ վատ բան կա․ ամրագոտու տուգանքը շատ քիչ է, մարդիկ մտածում են` դա ոչ թե տուգանք է, այլ ամրագոտին չկապելու վճար։

«Իրականում տուգանքը պետք է այնքան բարձր լինի, որ մարդիկ խուսափեն խախտում անելուց»,– ասում է նախարարը։

Նա կարծում է, որ մշակույթ ձևավորելու առումով ամրագոտիների ֆլեշմոբերը կարևոր են։

Ըստ նախարարի՝ միայն տուգանելով ու պահանջելով դԺվար է լինում մարդկանց վարքագծային փոփոխություն մտցնել, հատկապես, որ մարդիկ սովոր չեն դա տարիներով անել։

«Մեր օրինակով, խնդրելով, ցույց տալով` նժարը փոխում ենք այն կողմ, որ կողմ ուզում ենք»,– ասում է Թորոսյանը։

Հիշեցնենք` երեկ ՀՀ առողջապահության նախարարը հայտարարել էր, որ ֆլեշմոբ է սկսում Facebook սոցիալական ցանցի իր էջում` հորդորելով կապել ամրագոտիները։