Թեհրանը որոշել է հրաժարվել միջուկային գործարքի որոշ պարտավորություններից

Իրանը մասամբ դադարեցնում է համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների կատարումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Թեհրանը չորեքշաբթի հինգ նամակ է ուղարկել Իրանի միջուկային ծրագրի հարցով համաձայնագրի անդամ երկրներին պարտականությունների կատարումը դադարեցնելու մասին։

Իրանը չի ուզում Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կապել արցախյան խնդրի հետ. ԱԳՆ

«Իմ անունից հինգ նամակ է ուղարկվել երկրների ղեկավարներին, որոնք դեռ համաձայնագրի անդամներ են։ Այդ նամակներով տեղեկացրել ենք, որ մենք սպասել ենք մեկ տարի և հետևել մեր բոլոր պարտավորություններին», – հայտարարել է նախագահը ելույթի ընթացքում, որը հեռարձակվել է Press TV հեռուստաալիքով։

Ռեյթեր գործակալությունը, հղում անելով տեղի IRIB գործակալությանը, հաղորդել է, որ նամակներն ուղարկվել են Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Չինաստան և Ռուսաստան։