Բոզոյան․ «Հայաստանում ցանկացած ցնցում կարող է ազդել Արցախի անվտանգության վրա»
© Sputnik
Հայաստանի պառակտված լինելը ազդում է հատկապես Արցախի վրա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով Քոչարյանին ազատ արձակելու Արցախի ներկա և նախկին նախագահների կոչին։
Քաղաքագետի խոսքով դա համերաշխության կոչ էր՝ հղված Արցախից։
«Հայաստանում ցանկացած ցնցում կարող է ազդել Արցախի անվտանգության վրա և ղարաբաղցիները դա լավ են հասկանում և զգում են իրենց մաշկի վրա»,-ասել է Բոզոյանը։
Այս իմաստով, ըստ քաղաքագետի, տրամաբանական է, որ Արցախի իշխանությունները շատ ավելի պատասխանատու են այդ հարցում և հասկանում են, թե ինչքան կարևոր են համերաշխությունն ու կոնսոլիդացիան Հայաստանում։