ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երբ կայցելի Երևան։
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նա հայտնեց, որ Ռուսաստանի նախագահը Հայաստան կգա 2019 թվականի հոկտեմբերի 1-ին։
Վարչապետի խոսքով` Հայաստան կժամանեն Եվրասիական տնտեսական միության բոլոր անդամ երկրների ղեկավարները։
Հիշեցնենք, որ Երևանում տեղի կունենա ԵԱՏՄ տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։