Ներգաղթի աճ. 2018–ին ՀՀ ժամանածների թիվը վերջին 12 տարիների լավագույն ցուցանիշն է

Եվրոստատի տվյալների համաձայն` 2018–ին ԵՄ–ից ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվն ավելի քան 3 անգամ նվազել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. 2018թ.–ին Հայաստան ժամանածների թիվը 15 313–ով գերազանցել է մեկնածներ թվին. Նման բան առաջին անգամ է արձանագրվել վերջին 12 տարում։ Պաշտոնավարման 1 տարին ամփոփելով` լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով 100 փաստ–փոփոխություն` իշխանափոխությունից հետո։

Եթե թևեր ի հայտ գան, ես դրանք կկտրեմ. ի՞նչ թևեր է պատրաստվում կտրել Փաշինյանը

«Եվրոստատի տվյալների համաձայն` 2018–ին ԵՄ–ից ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվն ավելի քան 3 անգամ նվազել է։ Եթե 2017–ին ԵՄ երկրներից ապաստան է հայցել 6805 ՀՀ քաղաքացի, ապա 2018–ին 2190 քաղաքացի է ապաստան հայցել»,–ասաց նա։

Վարչապետը հայտնեց նաև, որ ներգաղթային միտումները շարունակվում են. այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվը 2536–ով գերազանցում է մեկնածների թվին։ Բացի այդ, այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ–ից հեռացվել է 3000 ապօրինի միգրանտ։