Մյանմայի օդանավակայանում ինքնաթիռ է կործանվել. լուսանկարներ

Ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղու սահմանից և երեք մասի բաժանվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Բանգլադեշի Biman ավիաընկերության ինքնաթիռը կործանվել է Մյանմայի օդանավակայանում։ Այս մասին հայտնում է Սինհուա գործակալությունը։

Կինը չի լսել անձնակազմին և իրեն ու որդուն փրկել է այրվող ինքնաթիռից

Գործակալության տեղեկությունների համաձայն` Յանգոնի միջազգային օդանավակայանում ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղու սահմանից և երեք մասի բաժանվել։

Սոցցանցերում արդեն հայտնվել են մասնատված ինքնաթիռի առաջին կադրերը։

​Որոշ տվյալների համաձայն` դեպքը տեղի է ունեցել ինքնաթիռի վայրէջքի ժամանակ։ Տուժածների մասին տեղեկություն դեռ չկա։

Նշենք, որ Biman ընկերությունը Բանգլադեշի ազգային փոխադրողն է։

Եվս մեկ միջադեպ Sukhoi Superjet ինքնաթիռի մասնակցությամբ. չվերթ է չեղարկվել

Հիշեցնենք, որ մայիսի 5–ին ինքնաթիռ էր կործանվել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում։ Այրվող SSJ-100 ինքնաթիռի անձնակազմը ստիպված էր եղել թռիչքից 28 րոպե անց արտակարգ վայրէջք կատարել օդանավակայանում։ Ինքնաթիռում եղել էին 73 ուղևոր ու անձնակազմի 5 անդամ։ Վերջին տվյալների համաձայն` նրանցից 41–ը հրդեհի զոհ են դարձել։ Փրկվել են ուղևորներից 33–ը և անձնակազմի 4 անդամները։