Մեր դիրքորոշումները հստակ արտահայտել ենք. Փաշինյանը` գազի գնի հնարավոր նվազման մասին

Հույս ունենք, որ Ռուսաստանի մեր գործընկերների հետ կկարողանանք համաձայնության գալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Գազի մատակարարման նոր սխեմա ուրվագծելու քննարկումներն ու բանակցությունները շարունակվում են։ Նման կերպ արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե Հայաստանն ու Ռուսաստանը հիմա քննարկում են մինչև 2030 թվականը գազի մատակարարման նոր սխեմա ուրվագծելու մասին համաձայնագիրը, և այդ սխեմայում գազի գնի նվազում կա արդյո՞ք։

Ներգաղթի աճ. 2018–ին ՀՀ ժամանածների թիվը վերջին 12 տարիների լավագույն ցուցանիշն է

«Մեր դիրքորոշումները հստակ արտահայտել ենք և հույս ունենք, որ Ռուսաստանի մեր գործընկերների հետ կկարողանանք համաձայնության գալ»,–ասաց վարչապետը։

Հիշեցնեք` 2019 թվականի հունվարի 1–ից սահմանին Հայաստանը Ռուսաստանից գազը ստանում է հազար խորանարդ մետրի դիմաց 165 դոլար գնով՝ նախկին 150-ի փոխարեն։ Իսկ բնակչության համար սակագինը նույնն է մնացել ընկերության ծախսերի կրճատման հաշվին։ Այս կապակցությամբ «Գազպրոմ Արմենիան» հիմա անձնակազմի կրճատման ու ծախսերի օպտիմալացման հարցեր է քննարկում։ Հակառակ դեպքում սպառողների համար սակագնի պահպանումը կարող է հսկայական պարտքերի հասցնել ընկերությանը։

«Գազպրոմ Արմենիան», որը 100%–ով պատկանում է «Գազպրոմին», գազ է մատակարարում Հայաստանի ներքին շուկային։