ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Անհայտ անձինք երեքշաբթի ցերեկը կրակոցներ են արձակել ԱՄՆ Կոլորադո նահանգի STEM School Highlands Ranch դպրոցում։ Այդ մասին հաղորդում են ամերիկյան ԶԼՄ–ները։
Կասկածյալները մտել են դպրոցի շենք և կրակել աշակերտների վրա երկու տարբեր տեղերում։ Նրանց արդեն ձերբակալել են։
Շրջանի շերիֆ Դուգլաս Տոնի Սպերլոքը կարծում է, որ հրաձիգները դպրոցի նախկին և ներկա աշակերտներն են, քանի որ նրանք լավ են կողմնորոշվել շենքում։
Սոցիալական ցանցերը տարածել են մահացած տղայի լուսանկարը, համադասարանցիները գրում են, որ նա զինաթափել է հրաձիգներից մեկին` ցատկելով նրա վրա, բայց մահացու վնասվածք է ստացել։
Դեպքի վայրում անցկացվում է հետաքննություն։