Կապանի այգիներից մեկում կախված տղամարդու դի է հայտնաբերվել

Տղամարդն ապրում էր հենց Կապանում։ Նա 58 տարեկան էր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Կապանի այգիներից մեկում կախված տղամարդու դի է հայտնաբերվել։

Մեր տեղեկություններով՝ դեպքը գրանցվել է գիշերը։ Առավոտյան քաղաքացիները Կապան քաղաքի մշակովի այգիներից մեկում տեսել են, որ առաստաղից տղամարդ է կախված։ Նրանք դին գտել են այգում գտնվող կիսակառույց շինության ներսում։

Նրան տեսած անձինք կատարվածի մասին տեղեկացրել են Կապանի իրավապահներին։

Մեր տեղեկություններով՝ կախված տղամարդը ապրում էր հենց Կապանում։ Նա 58 տարեկան էր։ Իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները։