Մխիթարյանն «Արսենալից» գնո՞ւմ է. ո՞ր թիմն է գնելու հայ կիսապաշտպանի տրանսֆերը

Футбольный матч Лиги Наций УЕФА между сборными Армении и Гибралтара (13 октября 2018). Еревaн
Անգլիական պարբերականը նշում է, որ նշված ֆուտբոլիստները չեն արդարացնում իրենց ստացած բարձր աշխատավարձը, ըստ այդմ՝ անարդյունավետ են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Անգլիական մամուլը «թարմացրել» է լոնդոնյան «Արսենալից» Հենրիխ Մխիթարյանի հեռանալու մեծ հավանականության մասին խոսակցությունները: Ու ոչ միայն Մխիթարյանի:

Тренировка сборной Армении по футболу перед матчем Лиги Наций УЕФА со сборной Лихтенштейна (5 сентября 2018). Еревaн
Հենրիխ Մխիթարեան թերեւս վերադառնայ Տորտմունտ «Պորուսիա»

Ամառային տրանսֆերային մեծ պատուհանի ընթացքում մի շարք «աստղակիր« ֆուտբոլիստների հրաժեշտ տալու մտադրություններ «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին և նրա մարզչական թիմը ուներ և նախքան այս: Բայց The Sun-ը նշում է, որ Պրեմիեր լիգայում բարձր տեղ գրավելու միջոցով Չեմպիոնների լիգայի ուղեգիր ձեռք բերելու հնարավորությունները գործնականում փոշիացնելուց հետո՝ Էմերին թիմի կազմում լուրջ փոփոխություններ կատարելու գրեթե վերջնական որոշում է կայացրել:

Իսպանացի, իսկ ավելի ստույգ՝ բասկ մարզիչը մասնավորապես հակված է վաճառքի հանել առաջին հերթին աստղային ու վարձատրման առումով թանկարժեք Մեսութ Օզիլին և Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին:

Футбол. Лига Европы. Матч Боруссия (Дортмунд) - Краснодар
Հենրիխ Մխիթարյանը կարող է վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա»

Անգլիական պարբերականը նշում է, որ նշված ֆուտբոլիստները չեն արդարացնում իրենց ստացած բարձր աշխատավարձը, ըստ այդմ՝ անարդյունավետ են: «Խնայողական» տարբերակով երկու թանկ արժեցող ֆուտբոլիստներից ձերբազատվելու վերջնական որոշում կայացնելուն կարող է նպաստել և այն գործոնը, որ «Արսենալի» ղեկավարությունն այս տարի չի նախատեսում խոշոր բյուջե հատկացնել գլխավոր մարզչին՝ ամռանը նոր կատարողներ ձեռք բերելու համար:

Պարբերականը նկատել է նաև, որ «Արսենալի» գլխավոր մարզիչը միանգամայն կտրուկ է «աստղերի» հարցում, օրինակ Աարոն Ռեմսիին հանգիստ թողեցին, որ հեռանա «Յուվենթուս», իսկ Դանի Ուելբեքին աշխատանքային նոր պայմանագիր որոշվել է չառաջարկել:

Մեզ առաջինն, իհարկե, հետաքրքրում է մեր ֆուտբոլային աստղը:

Եթե հավատ ընծայենք «The Sun»-ին, ապա ստացվում է, որ «Արսենալից» Հենրիխ Մխիթարյանի գնալու հարցը 99,99 տոկոսով վճռված է: Մնում է պարզել, թե որ ակումբը կգնի հայ ֆուտբոլիստի տրանսֆերը: