ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մայիսի 9-ի առավոտյան կմեկնի Արցախ։ Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Փաշինյանն ու Հակոբյանն Արցախ են մեկնում մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով
Մայիսի 9-ին նշվում է Շուշիի ազատագրումը, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորումն ու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը: