Հայաստանի դպրոցների ուսուցիչների համար երաշխավորված նվազագույն աշխատավարձ կսահմանվի

Եթե ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնեն, նախևառաջ կբարձրացնեն այդ նվազագույն շեմը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Հայաստանի դպրոցներում  ուսուցիչների համար երաշխավորված նվազագույն աշխատավարձ կսահմանեն։ Այս մասին ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին։

ԲանՉիՓոխվել. որքա՞ն բենզին է օգտագործել ԿԳՆ–ն 2018 թվականին. նախարարի պարզաբանումը

Այժմ ուսուցիչների աշխատավարձը ոչ պաշտոնական որոշում է դպրոցի ինքնակառավարումը՝ աշակերտների քանակի հիման վրա։ Նվազագույն թույլատրելի աշխատավարձ չի նշվել։

«Այժմ մենք կսահմանենք աշխատավարձի հաշվարկի բանաձև։ Բանաձևի հիմքում նվազագույն ցուցանիշ կներդնենք։ Եվ աշխատավարձի ցանկացած բարձրացում ապագայում հիմնված կլինի այդ նվազագույն շեմի բարձրացմանը», – հայտարարեց նախարարը։

Երևանի դպրոցներում ուսուցիչներն այսօր 106-107 հազար դրամ են ստանում։ Համեմատության համար հանրապետության նվազագույն սպառողական զամբյուղը շուրջ 60 հազար դրամ է կազմում։

Այսօր հանրապետությունում մոտ 37 հազար ուսուցիչ է աշխատում։