«Գահերի խաղի» երկրպագուների համար. Սթիվեն Քինգը վերջաբանի իր վարկածն է առաջարկել

Ժամանակակից «ամենաահասարսուռ» գրողը իր գործընկերոջ` Ջորջ Մարտինի փոխարեն հորինել է GOT-ի վերջաբանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Ժամանակակից ամենահայտնի գրողներից Սթիվեն Քինգը ենթադրություն է արել «Գահերի խաղը» ֆանտաստիկ սագայի վերջաբանի վերաբերյալ։

Միլիոնավոր երկրպագուներ ամբողջ աշխարհում սրտատրոփ սպասում են աշխարհի ամենահաջողված հեռտուստանախագծերից մեկի վերջին սերիաներին։ Երկրպագուները չեն դադարում վիճել, թե ով է զբաղեցնելու Երկաթե գահը։

​«Ենթադրենք, պարզապես ենթադրենք, որ Ջոնն ու Դենին կմահանան (իհարկե, Սերսեան էլ իրենց հետ)։ Ենթադրենք, պարզապես ենթադրենք, որ Երկաթե գահն ի վերջո կզբաղեցնի մեծ սրտով փոքր տղամարդը», – գրել է Քինգը Twitter–ում` ակնարկելով Թիրիոն Լանիսթերին։

Հաջորդ հրապարակման մեջ, մեկնաբանելով օգտատերերի ենթադրությունն այն մասին, որ Երկաթը գահը կարող էր զբաղեցնել Սանսա Ստարկը, գրողը նշել է, որ աղջիկը Վերթերոսում իշխելու համար չափազանց սառն է։

«Գահերի խաղը» սերիալի ութերորդ եթերաշրջանը մեկնարկել է ապրիլի 14–ին։ Այն վեց սերիայից է կազմված։ Orange Cinema Series  ֆրանսիական հեռուստացանցը հայտնել է, որ առաջին երկու դրվագը մեկ ժամ են տևելու, իսկ մնացածը` 80 րոպե։