ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Ազգային ժողովի 46–ամյա աշխատակցին կախված են գտել իր բնակարանում։
Մեր տեղեկություններով՝ կախված 46-ամյա կինը ՀՀ Ազգային ժողովի նամակների բաժնում ավագ մասնագետ էր։ Նա միայնակ էր ապրում Հովսեփ Էմինի 4-րդ շենքում։
Երեկ երեկոյան բարեկամներից մեկը հյուր է եկել, սակայն դռան թակոցներին ու հեռախոսազանգերին տանտերը չի արձագանքել, ուստի բարեկամը ահազանգել է 911:
Ժամանած հրշեջ-փրկարարները բացել են տան դուռը։ Բնակարանում հայտնաբերվել է տանտիրուհու դին։ Նա կախված է եղել սավանով։ Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ վերջին մեկ ամսում կինը գտնվել է արձակուրդում։
Արձակուրդի ընթացքում նա բուժում է ստացել Ավանի հոգեկան առողջության վերականգնման կենտրոնում և մի քանի օր առաջ է վերադարձել բնակարան։ Այս մասին, ամենայն հավանականությամբ, աշխատավայրում տեղեկություններ չեն եղել։ Իրավապահները պարզում են այդ ծայրահեղ քայլին դիմելու դրդապատճառները։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։