Ասուլիս. «Փոխվե՞լ է արդյոք հայերի ԴՆԹ-ն վերջին 5000 տարվա ընթացքում»

Մայիսի 10-ին, ժամը 11.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված վերջին տարիներին ամբողջ աշխարհում մեծ թափ առած շարքային քաղաքացիների համար ԴՆԹ վերլուծությունների անցկացման միտմանը:
Sputnik

Որքա՞ն ստույգ կարող է գիտությունը այսօր որոշել մարդկանց նախնիների ազգությունը ըստ իր ԴՆԹ-ի: Կա՞ն արդյոք համապատասխան սարքավորումներ Հայաստանում նմանատիպ հետազոտություններ անցկացնելու համար, և ընդհանրապես փոխվե՞լ է արդյոք հայերի ԴՆԹ-ն վերջին 5000 տարվա ընթացքում: Այս մասին կպատմի պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոգենետիկայի լաբորատորիայի վարիչ Լևոն Եպիսկոպոսյանը:

Վերջերս նորաձև է դարձել ԴՆԹ հետազոտություն պատվիրել` որպես նվեր: Օրինակ` ԱՄՆ-ում հաճախ հոբելյարին նվիրում են ոչ թե դրամ կամ օծանելիք, այլ գենետիկական գաղտնագրի վերծանումը: Ավելի քան 10 մլն ամերիկացի արդեն ունեն գենետիկական անձնագիր: Հարևան Թուրքիայում 34,5 մլն մարդ պատրաստակամություն են հայտնել որոշելու իրենց ԴՆԹ-ն ու նախնիների ազգային պատկանելությունը:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով: