Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հայտարարել են նորածին որդու անունը

Փոքրիկին թագավորական ընտանիքի համար ոչ այնքան սովորական անուն են տվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Նորաթուխ ծնողներ արքայազն Հարրին և նրա կինը` Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, հայտարարել են որդու անունը։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։

Արծաթե ափսեով ֆուա գրա. Մեգան Մարքլը 30 հազար դոլար է ծախսել ծննդաբերության վրա

Թագավորական զույգը երեխային Արչի է կոչել, ամբողջական անունը հնչում է որպես Արչի Հարիսոն Բաունթբաթեն Վինձոր (Archie Harrison Mountbatten-Windsor)։

Բուքմեյքերները կանխատեսում էին, որ տղայի անունը կդնեն Ալբերտ, Արթուր կամ Ալեքսանդր։

Հիշեցնենք, որ երեխան ծնվել է մայիսի 6–ին 3,3 կգ քաշով Լոնդոնի Պորտլենդ հիվանդանոցում։ Նրա լույս աշխարհ գալու մասին հայտարարել էին միայն օրվա երկրորդ կեսին։ Հայտարարել էր արքայազն Հարրին, այլ ոչ Մեգան Մարքլը, որը տեսախցիկների առաջ որդու հետ հայտնվեց միայն չորեքշաբթի` մայիսի 8-ին։

Երեխան բրիտանական գահի հերթում կզբաղեցնի 7-րդ տեղը` պապից (արքայազն Չարլզ), հորեղբորից (արքայազն Ուիլյամ), նրա երեխաներից (արքայազն Ջորջ, արքայադուստր Շարլոտա և արքայազն Լուի) և իր հորից (արքայազն Հարրի) հետո։

Ավելի վաղ երջանիկ ծնողները ցույց էին տվել փոքրիկ արքայազնի առաջին լուսանկարը։

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հայտարարել են նորածին որդու անունը