Վրաստանում եզակի ապակե կամուրջ կկառուցեն. զբոսաշրջիկների հոսքը մեկ միլիոնով կավելանա

Ապակե կամրջի շնորհիվ այցելուները կկարողանան անցնել ձորի վրայով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. Եզակի ապակե կամուրջ կկառուցեն վրացական Քվեմո Քարթլի շրջանի Դաշբաշի կիրճում։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան` հղում անելով Kass Land շինարարական ընկերության  տնօրեն Եկատերինա Տորդիային։

Վրաստանում եզակի ապակե կամուրջ կկառուցեն. զբոսաշրջիկների հոսքը մեկ միլիոնով կավելանա

Նրա խոսքով` կամուրջը մոտ մեկ տարուց պատրաստ կլինի ու մեկ միլիոն մարդով կավելացնի զբոսաշրջիկների հոսքը։

Ապակե կամրջի շնորհիվ այցելուները կկարողանան անցնել ձորի վրայով։

«Այս կամուրջը եզակի կլինի ոչ միայն Վրաստանում, այլև ամբողջ աշխարհում։ Ապակե կամրջի մեջտեղում ադամանդի տեսք ունեցող բառ կլինի, այնտեղից անմոռանալի տեսարան կբացվի դեպի Դաշբաշի կիրճը», – հայտնել է Տորդիան։

Ամբերդ և պար «Բերդ»․ ինչպես է տպավորվել Հայաստանը ռուս զբոսաշրջիկի աչքերում

Kass Land ընկերությունը նաև համապատասխան ենթակառուցվածք կապահովի 83 հա հողի վրա էկոզբոսաշրջության զարգացման համար։ Վրաստանի պահպանվող տարածքների գործակալության հայտարարած մրցույթում հաղթելուց հետո ընկերությունը պարտավոր է զբոսաշրջային ենթակառուցվածքներ ստեղծել. սրճարաններ ու ռեստորաններ,  լողավազաններ, այցելուների կենտրոն, դեպի կիրճ տանող արահետներ և բազում այլ բաներ։

Ընկերությունը գնել է նաև կիրճին կից տարածքը, որտեղ հյուրանոցատիպ քոթեջներ կկառուցվեն։ Բացի այդ, Kass Land լրացուցիչ տարածք է վարձակալել. այն օգտագործվելու է 100 հազար մարդու համար նախատեսած երաժշտական փառատոների անցկացման համար։

Դաշբաշի կիրճի ու Կազբեկ ազգային պարկի տարածքը 45 տարով փոխանցվել են ընկերությանը։

Ընկերությունը պետք է առնվազն 2,5 միլիոն լարիի (925,9 հազար դոլար) ներդրում անի ու տարեկան շրջանառությունից 5% վճարել, նաև 70 հազար լարի (25,9 հազար դոլար)։