ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել մայրաքաղաքում:
Վարդաշեն թաղամասի 3-րդ փողոցի էլեկտրասյուներից մեկի մոտ աշխատելիս էլեկտրահարվել է հայկական էլեկտրացանցեր ընկերության աշխատակիցը:
Հավաքվածները շտապօգնություն են ահազանգել, ժամանած խումբն արձանագրել է, որ տղամարդը մահացել է:
Մեր տեղեկություններով՝ տղամարդը 55 տարեկան էր և ապրում էր Էրեբունի վարչական շրջանում: