Ծառուկյանին նախանձում են. ԲՀԿ առաջնորդը մանդատը վայր չի դնի

ԲՀԿ առաջնորդի վստահեցնում է, որ իր նկատմամբ քաղաքական որևէ ճնշում չկա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը մանդատից հրաժարվելու մտադրություն չունի։ Այս մասին նա այսօր հայտարարեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։

Գագիկ Ծառուկյանն Արարատ Միրզոյանին հորդորում է 3 Ծառուկյաններին չխառնել իրար

Ծառուկյանը շեշտեց, որ մանդատից հրաժարվելու հիմքերը չի տեսնում, քանի որ իր բիզնեսները հանձնել է հավատարմագրային կառավարման ու տարիներով դրանցում չի լինում։ Իր դեմ սկսված արշավն էլ նախանձի հետևանք է համարում ու համոզված է, որ այն առաջին հերթին պետությանն է վնասում։

«Մարդիկ վախենում են էս երկրում բիզնես դնեն։ Կարող է` մեկը քնի, հելնի, մի հատ անհիմն եզրակացություն տա,-ասաց նա,-բիզնեսը պաշտպանելու կարիք չկա, բայց ծանոթություններ պետք են»։

Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ իր նկատմամբ քաղաքական որևէ ճնշում չկա։

Հիշեցնենք` «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը դիմում է հղել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ խնդրելով ԲՀԿ խմբակցության ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան։