ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Զինյալ ահաբեկչական խմբավորումները մայիսի 6-ին, կեսօրից հետո հրթիռակոծել են Սիրիայի Քեսաբի շրջանի Էսկյուրան գյուղը։ Այս մասին հայտնում է Հալեպի «Գանձասար» պարբերականը։
Երեք հրթիռներն ընկել են Էսկյուրան։
Հրթիռակոծության հետևանքով երկու հայ վիրավորվել են: Նրանց անմիջապես տեղափոխել են Լաթաքիայի հիվանդանոց։
Վիրավորների առողջական վիճակը կայուն է: