Քաղսի գյուղում կինն ամուսնուն կախված է գտել

Իրավապահները պարզում են տղամարդու՝ այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. Այսօր՝ մայիսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Քաղսի գյուղի տներից մեկի նկուղում կինն ամուսնուն կախված է գտել: Տղամարդը ինքնասպան է եղել սավանով խողովակից կախվելով: Նա 59 տարեկան էր:

Առավոտյան կինը նկատել է, որ ամուսինը չկա, ուստի սկսել է որոնել: Որոշ ժամանակ անց իջել է նկուղ ու նրան կախված տեսել:

Մեր տեղեկություններով՝ ինքնասպանություն գործած տղամարդը նաև երեխաներ ունի, որոնք արտերկրում են՝  աշխատելու նպատակով: Իրավապահները պարզում են այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառները: