ՌԱԴԻՈ

Բաղդասարյան. «Առճակատում երկու հայկական պետությունների իշխանությունների միջև հնարավոր չէ»

Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադառնում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Արցախի ներկա ու նախկին նախագահների դիմումին` ուղղված Հայաստանի գլխավոր դատախազին։
Sputnik
Բաղդասարյան. «Առճակատում երկու հայկական պետությունների իշխանությունների միջև հնարավոր չէ»

Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադառնում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Արցախի ներկա ու նախկին նախագահների դիմումին` ուղղված Հայաստանի գլխավոր դատախազին։ Արմեն Բաղդասարյանը չի կարծում, որ այդ գրությունը կարող է պատճառ դառնալ Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև առճակատման։

Դատախազությունը պատասխանեց Արցախի նախագահների` Քոչարյանի խափանման միջոցը փոխելու դիմումին

«Շատ ցանկալի կլիներ, որ մայիսյան եռատոնին Արցախի երեք նախագահները միասին մասնակցեին այդ տոնախմբությանը, և սա ընդամենը հարցի զգացական կողմն է»,-շեշտում է քաղաքական մեկնաբանը։

Ըստ Արմեն Բաղդասարյանի, խնդիրն այն է, թե ո՞ր հարթության մեջ պետք է Հայաստանի իշխանությունները կարգավորեն հարցը` զգացական դաշտում` հաշվի առնելով արցախյան իշխանությունների խոսքի կշիռը, թե՞ իրավական դաշտում։

«Այստեղ կարող է առճակատում լինել երկու սկզբունքների միջև։ Առճակատում երկու հայկական պետությունների քաղաքական իշխանությունների միջև հնարավոր չէ»,-կարծում է քաղաքական մեկնաբանը։

Արմեն Բաղդասարյանի կարծիքով այդ փոխհարաբերությունները կմնան լավ ու ջերմ, քանի որ այլընտրանք հնարավոր չէ։